Իրանում երկու՝ 5,3 և 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հաղորդվում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության կայքում։
Ինչպես պարզել են գիտնականները, երկրաշարժերի օջախը գտնվել է 10 և 19 կմ խորության վրա: Քարտեզի վրա կարելի է տեսնել, որ աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 61,5 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է 352 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։