Search
Close this search box.

Իսրայելի ցամաքային հшրձшկումը Գшզшյի հատվածում ահшվոր հետեւանքներ կունենա

Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայի հատվածում ահավոր հետեւանքներ կունենա։ Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ պահպանվում է հակամարտության ընդլայնման սպառնալիքը։ «Դա կարող է ահավոր հետեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Պեսկովը։ «Այժմ գլխավորը «թեժ պատերազմը» դադարեցնելն է, հետո արդեն իսկապես նոր ջանքերով մոտենալը կարգավորման գործընթացին։ Պետք է անկախ պաղեստինյան պետություն, պետք են Իսրայելի անվտանգության երաշխիքներ, նրանք պետք է ապրեն խաղաղության մեջ եւ իրենց անվտանգ զգան»,- ավելացրել է նա։

Պեսկովը տեղեկացրել է, որ ՌԴ եւ Պաղեստինի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մահմուդ Աբասի հանդիպումը պատրաստվում է, բայց ժամկետը նշելը դժվար է դինամիկ զարգացող իրադարձությունների պատճառով։

Please enter a valid URL