Search
Close this search box.

ԿԽՄԿ-ն մասնակցել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մոտ 700 կալանավորվածների հանձնմանը. Հուսեյնովա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 1990-2020թթ. մասնակցել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մոտ 700 կալանավորվածների հանձնման գործընթացին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան լրագրողների համար տրված ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ կալանավորվածի համար պատասխանատվությունը կրում է կալանավորող կողմը. «ԿԽՄԿ-ն չի կարող որեւէ պատասխանատվություն կրել այս հարցում»։ Հուսեյնովան ավելացրել է, որ ԿԽՄԿ հինգ գրասենյակներից ոչ մեկը, այդ թվում Ստեփանակերտում, չի դադարեցրել իր գործունեությունը։

Please enter a valid URL