Search
Close this search box.

Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» (չակերտները` Tert.am) մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:

Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին:

Please enter a valid URL