Պարզ օրինակի վրա փորձեմ ներկայացնել, թե ինչպես են ծախսվում հանրային գումարները:
Ուրեմն, ԵՊՀ-ն «նորացրել է» իր պաշտոնական կայքը: Ավելի ճիշտ` խճճել է: Դե, որ անհասկանալի լինի:
Այնուամենայնիվ, կայքում կա «Նորություններ» բաժինը, որն իր հերթին մի քանի ենթաբաժիններ ունի, մասնավորապես` «Իրադարձություններ», «Լուրեր», «Հայտարարություններ», «Պատկերասրահ», «Տեսադարան»:
Կայքի «Նորություններ» բաժինն ամբողջությամբ սպասարկում է ԵՊՀ-ի թվով 15 աշխատակից ունեցող մարքեթինգի ստորաբաժանումը:
Այժմ մեկ ամսվա կտրվածքով ներկայացնեմ այդ ստորաբաժանման աշխատանքը:
ԵՊՀ կայքի «Նորություններ» բաժնի «Իրադարձություններ» և «Հայտարարություններ» ենթաբաժինները, մեծ հաշվով, ԵՊՀ մարքեթինգի ստորաբաժանման հետ որևէ կապ չունեն, քանզի իրադարձությունները և հայտարարությունները, համապատասխանաբար` տեղի են ունենում և հրապարակվում են անկախ մարքեթինգի բաժնի աշխատակիցների ցանկությունից և մասնագիտական կարողություններից:
Կայքի «Պատկերասրահ» և «Տեսադարան» ենթաբաժինները չեն նորացվել շուրջ 6 ամիս:
Վերջին մեկ ամսում ԵՊՀ կայքի «Լուրեր» բաժնում ներկայացված է ընդամենը 11 լուր:
Ստացվում է, որ 30 օրում ԵՊՀ մարքեթինգի թվով 15 աշխատակիցներ ԵՊՀ կայքում գրել և տեղադրել են 11 լուր:
Հիշեցնեմ, որ նշված աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում, ԵՊՀ-ն ապահովագրում է վերջիններիս առողջությունը:
ՀԳ. Հաջորդիվ` ԵՊՀ մյուս ստորաբաժանումների «աշխատանքի» վերաբերյալ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան