Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գործընկերները թող չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի, Ադրբեջանի հետ իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել. փոխնախարար

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակային հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հանդիպելու Բրյուսելում. Հայկական կողմը պատրստակամ է այդ հանդիպմանը մասնակցել. Աշխատանքներ ենք տանում եվրպացի մեր գործընկերների հետ այս ուղղությամբ: Այս պահին ժամանել են 191-ը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Հարցին, թե ինչպես է հայկական կողմը վերաբերում ռուսաստանյան հարթակներում բանակցություններին, որի կոչով հանդես են գալիս Մոսկվան ու բաքուն, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր էր համարել, որ առաջիկա շբաթներին Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի վրա, Կոստանյանն ասաց, որ դրա հետ կապված ամերիկացի գործընկերներից որոշակի պարզաբանում ստացել են. «Ավելացնելու ոչինչ չունեմ այս մասով, իսկ այն մասին, որ Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, մենք արդեն ամիսներ շարունակ հայտարարում ենք, զգուշացնում ենք մեր բոլոր գործընկերներին»:

Հարցին՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպմանը որեւէ փաստաթղթի ստորագրում ակնկալվո՞ւմ է, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «ՀՀ վարչապետը հայտարարել է այն օրակարգը եւ այն ուղենիշները, որոնք տեսնում է: Մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով: Հիմա ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի եւ հանրային կերպով իր դիրքորոշումն արտահայտնի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտրարությունում»:

Վահան Կոստանյանը կարեւորեց, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել»:

Please enter a valid URL