Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտից նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նրա խոսքով, «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռեւանշի մասին, թող ուշադիր նայեն» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։ Ալիևը վերջիններիս ծաղրածու է անվանել։ «Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կհամարձակվի՞ այսօր մեզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան նույնպես թեյ են մատուցում…»։ Նա խոստացել է, որ ադրբեջանցիները «հավերժ» կմնան Արցախում։
Ալիևը պղծել է նաեւ Արցախի դրոշը՝ լուսանկարվելով դրա վրա կանգնած։