SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ավագ Գաբրիելյանը։
Վերջինս Ոստիկանությանը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։
Ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։