Իսրայելում ՀՀ դեսպանությունը Թել Ավիվից Երեւան քաղաքացիների կտարհանի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Հիշեցնում ենք Թել Ավիվ — Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասվում է հաղորդագրությունում: