«Վագիֆ Խաչատրյանին ես ոչ ծանոթ եմ, ոչ էլ իմ վարորդն է եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։ «Դա գրել էր «Հրապարակ»-ը, որ իբր իմ վարորդն է եղել»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին Բաքվում մեկնարկել է ադրբեջանցի ուժայինների կողմից Լաչինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը։