Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Հայտնի է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։