Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200-ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի, «Ազատությանը» փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։
Թադևոսյանը նշեց, որ նրանցից մոտ 150-ն անճանաչելի են. «Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաև 50-ից ավելի անհետ կորածներ»։