Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:
Դեպքի վայրում ոստիկաններին էին մոտեցել 2 ռուս զբոսաշրջիկ և ու ասում էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է քաղաքացին ցած նետվել և իրենք էլ ահազանգել ու սպասել են այնքան, մինչև ժամանել են ոստիկաններն ու պարեկները:Մինչ այդ ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի: