Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները. Սամվել Բաբայան

Ես համարում եմ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ մանրամասնելով.

«Երբ որ պարոն Բաբայանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մեկ թմբկահարելը, թե ոնց է անցել, նրան պետք է ձերբակալեին: Երբ որ երկու օր էս ամբողջը եփել եք, ադրբեջանցիք էլ հասկացել են, որ կարելի է և ձերբակալել, մի հատ էլ շոու անել: Ու արեցին:

Մինչև իմ անցնելը, ինձանից հետո և իմ հետ 25 մարդ է անցել՝ գլխավոր դատախազ էլ, գեներալներ, շտաբի պետեր, բրիգադի հրամանատարներ էլ, ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալել, ինձ էլ հետը:

Հենց դուք ասիք՝ եղավ: Հետո էլ ասում եք՝ Բաբայան դու ես մեղավոր, Բաբայանն ինչ կապ ունի, չեմ հասկանում»:

Please enter a valid URL