Գորիս համայնքում ամենօրյա ռեժիմով իրականացվում են փողոցների, ճանապարհների և բակերի մաքրման աշխատանքներ։ Այս մասին Armlife.am-ը տեղեկանում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների շնորհիվ հորդառատ անձրևներից հետո առաջացած աղբից և ավազից մաքրվել և բարեկարգ տեսքի են բերվել Մաշտոցի 153, 155 բազմաբնակարան շենքերի բակերը, առուները, մայթերը։ Նշված տարածքում, ինչպես նաև քաղաքի այլ հատվածներում իրականացվել են նաև ծառատնկման աշխատանքներ։
Գորիսի համայնքապետարանը հետևողական է համայնքի բարեկարգման, մաքրության հարցում, ուստի ենթակա հաստատությունների աշխատակիցները ապահովում են քաղաքի ամենաօրյա մաքրությունն ու բարեկարգ տեսքը։