Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
Տիգրան Ավինյանի «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած շնորհավորանքի մեջ, մասնավորապես, գրված է.
«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում»:
Քաղաքապետն ընդգծել է՝ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
«Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։ Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,-եզրափակել է Ավինյանը: