Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 27, չեղարկվել 7 չվերթ, վկայում են «Яндекс.Расписания»-ի տվյալները։ Մայրաքաղաքի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին չի տեղեկացվել, հայտնել է «Կոմերսանտը»։
Ժամը 08.19-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել էր 9 չվերթ, չեղարկվել՝ երեքը։ Դոմոդեդովոյում հետաձգվել էր 12, չեղարկվել՝ 4 չվերթ։ Շերեմետեւոյում հետաձգվել էր 6 չվերթ։
Ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր սահմանափակումները օդանավակայաններում սովորաբար մտցվում են անօդաչուների գրոհի սպառնալիքի դեպքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ՀՕՊ համակարգը խփել է երկու անօդաչու Կրասնոդարի երկրամասում։ Այդ պատճառով սահմանափակվել են թռիչքները Սոչիի օդանավակայանում։