Search
Close this search box.

Արտակարգ լուր՝ Սյունիքից

Ավտովթար՝ Սյունիքում. BMW- ն հայտնվել է ձորում. վիրավորներից 2-ը անչափահասներ են
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Հովիկ Պ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Կապան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր բարձրությունից հայտնվել ձորում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հովիկ Պ.-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Վարդան Զ.-ն, 16-ամյա Արսեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ավտոմեքենան դուրս բերելու համար ոստիկաններն ու փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա:

Please enter a valid URL