Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Politico տեղեկացմամբ՝ Բլինքենն օրենսդիրներին զգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան: Այս տեղեկատվության արտահոսքը մեծացնում է Վաշինգթոնի պատասխանատվության մակարդակը, մանավանդ, որ այնտեղ տեղյակ են Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին: Ըստ այդմ, ԱՄՆ-ը պարտավոր է ոչ թե պոստֆակտում ինչ-որ դատապարտումներ կամ գործողություններ կատարել, այլ կանխարգելիչ քաղաքականությամբ կանխել Բաքվի ագրեսիան:
Մյուս կողմից, ամենևին չեմ բացառում, որ տեղեկատվական այս արտահոսք նպատակ ունի՝ Երևանին հակել ինչ-որ զիջումների»։