Search
Close this search box.

ՀՀ նախագահը ստորագրեց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը։

Վավերացմանը կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 22։

Նշենք, որ ընդդիմությունն ավելի վաղ բոյկոտել էր քննարկումը՝ հայտարարելով, որ Հռոմի ստատուտը չի ծառայում Հայաստանի արտաքին քացաքական շահերին։ Այսօր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ավելացրել էր, որ դրա վավերացումը հակասում է Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հռոմի ստատուտին միանալու Երեւանի ծրագրերը համարում են անընդունելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատարանի կողմից «անօրինական օրդեր» տալու ֆոնին։ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց հերթին հավաստիացնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, եւ որ Երեւանը Մոսկվա է ուղարկել համապատասխան առաջարկներ ստեղծված իրավիճակի հետ կապված։

Մասնավորապես, Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ստորագրել երկկողմ համաձայնագիր հարցի իրավաբանական լուծման համար։

Տեքստը ներկայացվել է դեռեւս ապրիլին, բայց պատասխան այդպես էչ չի ստացվել։

Please enter a valid URL