Search
Close this search box.

Դոլարն էժանացել է. տարադրամի փոխարժեքն այսօր

ՀՀ արժույթի շուկայում դրամը թանկացել է բոլոր արժույթների նկատմամբ՝ ըստ rate.am կայքի տվյալների։ Հոկտեմբերի 14-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 395,17 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթն էժանացել է 2,63 դրամով։

Դոլարը վաճառվում է 405.28 դրամով, երեկվա համեմատ էժանացել է 5.27 դրամով։ Եվրոն առևտրային բանկերը գնում են 412.56 դրամով, գինը նվազել է 4.36 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 432.06 դրամ միջին գնով, ինչը 7.84 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին էժանացել է 0.04 դրամով և կազմել 3.97 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.31 դրամ, որը հոկտեմբերի 13-ի համեմատ նվազել է 0.05 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 471.24 դրամ միջին գնով, այն էժանացել է 6.36 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 8,59 դրամով՝ կազմելով 503,82 դրամ։

Please enter a valid URL