Search
Close this search box.

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով քրական գործ է հարուցվել

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եի 258-րդ (խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով:

118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իսկ 258-րդ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Please enter a valid URL