Search
Close this search box.

«ԱՄՆ երկրորդ դեմքը հենց այնպես ոչինչ չի ասի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն՝ ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ Գրում է ամերիկյան Politico թերթը։
Բոլորս գիտենք, որ ԱՄՆ երկրորդ դեմքը, նման բարձրաստիճան պաշտոնյան հենց այնպես ոչինչ չի ասի։ Իսկ ինչո՞ւ է ասում. որ Հայաստանը պատրաստվի՞, թե՞ որ կանխի ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։

Հիմա մտածում եմ, ունենք բավական շատ քողարկիչ ցանցեր, որոնք նախատեսված են մեր բանակի համար։ Դրանք շտապ կարգով հասցնենք առաջնագիծ, թե՞ իմաստ չունի։ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի բանակի հրամանատարությունը, Գլխավոր շտաբի պետը կարող են կրկին արդարանալ, թե Նիկոլից հրաման չունեն երկիրը պաշտպանելու, հետևաբար պիտի անգործության մատնվեն, ինչպես դա եղավ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա թշնամու հարձակման ժամանակ»։

Please enter a valid URL