Search
Close this search box.

Ինչ է առաջարկում Նաիրի Հոխիկյանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կողմից մի քանի պարտադիր գործողություն Արցախի համար

Սեպտեմբերի 19-ը հայտարարել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթման և ցեղասպանության օր։
Սեպտեմբերի 24-ը հայտարարել Արցախի հայերի բռնի տեղահանման և սգո օր։
Փախստականի միջազգային կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանված բոլոր հայերին և շարունակել Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրերի վավերականությունը։
Արցախից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին Հայաստանի բուհերում ապահովել անվճար մասնագիտական կրթությամբ։
Արցախից բռնի տեղահանված գյուղերի բնակիչներին ապահովել կացարաններով ըստ իրենց Արցախյան բնակավայրի՝ ստեղծելով ավանդույթների, սովորությունների, բարբառի պահպանման հնարավորություններ։
Պահպանել Արցախի կառավարության և Խորհրդարանի, Նախագահի ինստիտուտները՝ հետագա միջազգային գործընթացների շարունակականության համար։
Հրաժարվել Արցախի նախագահի ստորագրած փաստաթղթի օրինականությունից՝ կապված Արցախի Հանրապետության լուծարման հետ»:

Please enter a valid URL