2020 թ. 44-օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից:
Երեք տարի Երևանում մի առաքելութուն ուներ` արդարացնել Նիկոլի դավաճանությունները, մեղադրել մյուսներին:
Արցախի շրջափակման ընթացքում Ս. Բաբայանը հայտնվեց Արցախում, 8 ամիս ամեն ինչ արեց Արցախի ներքին վիճակը ապակայունացնելու համար, բանակցեց ադրբեջանցիների հետ, թուլացրեց դիմադրությունը, վերջում, ինչպես միշտ, ճողոպրեց Արցախից:
Հայկ Խանումյանը տարածքային կառավարման նախարարն էր, ով 2022 թ. օգոստոսին համոզում և սպառնում էր մարդկանց լքել Աղավնոն, չվառել իրենց բնակարանները և հանձնել Ադրբեջանին:
Հիմա Հայկը, Սամվելը և մնացածը դատվելու փոխարեն շարունակում են իրենց սև գործը Երևանում (մեղադրել բոլորին, արդարացնել Նիկոլին, պառակտել արցախցիներին և վերջնական փակել Արցախի էջը):
Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը և մնացած բոլորը հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյան են, ունեն մի նպատակ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը:
Մհեր Սահակյան
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր