Search
Close this search box.

«Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արձագանքել Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստին ու նրա իրավունքների խախտման հանգամանքին։ «Բաքվում այս պահին ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,- գրել է նա։

Please enter a valid URL