Search
Close this search box.

Արցախի նախկին նախագահներն ու գեներալները կապ են հաստատել հարազատների հետ

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ապօրինի ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատեւ զրույց է ունեցել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարազատների հետ կապ են հաստատել նաեւ Արցախի նախկին նախագահները եւ գեներալ Լեւոն Մնացականյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։

Please enter a valid URL