Search
Close this search box.

Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Բաքվի դիրքորոշումը «միանգամայն կառուցողական է», Հայաստանից, մինչդեռ, արձագանք չեն ստացել։

«Բաքուն այդ հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը՝ դեռ վերջնական չի կողմնորոշվել, սպասում ենք արձագանքի», — ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է՝ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Բիշքեկ չգալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ «Նա դրա համար ունի իր պատճառները», — ասել է Պեսկովը՝ առանց մասնրամասներ նշելու։

ՌԴ նախագահի խոսնակը միայն հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է երկխոսությունը Երևանի հետ, շփումները չեն դադարել։
«Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցը, հարևանը և երկիր, որի հետ մենք ընդհանուր պատմություն և ընդհանուր ապագա ունենք», — հայտարարել է Պեսկովը։

Please enter a valid URL