Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արդյո՞ք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է անվտանգ և արժանապատիվ կյանք՝ այս բնիկ ժողովրդի համար իրենց հայրենիքում»,-գրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։