ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առթիվ, ասաց, որ այն մեծ պատասխանատվություն է: «Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. ընտրական գործընթացն իհարկե անցավ լարված, բայց ժողովրդավարական էությունը՝ ընտրությունների ու ՀՀ-ի, որևէ կերպ չստվերվեց»,- նշեց Փաշինյանը: Նա շնորհավորեց նաև ավագանի ձևավորած բոլոր խմբակցություններին: