Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում ընթանում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաեւ նախարարներ ու ՔՊ-ական պատգամավորներ: Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շենքի մուտքի մոտ կարմիր գորգի վրա դիմավորում է հյուրերին եւ ներս հրավիրում: