Search
Close this search box.

Ադրբեջшնում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 19։54-ին։

3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Բնակավայրերում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Please enter a valid URL