Search
Close this search box.

Երկու լուր ունեմ` լավ և վատ. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու լուր ունեմ` լավ և վատ:
Ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն կրկին ամուսնացել է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինիս ընտրյալը 22 տարեկան է: Դա լավ լուր է: Եվ, եթե այն չհերքվի, ապա շնորհավորում եմ:

Իսկ վատ լուրն այն է, որ ամուսնությունը տարօրինակ է ազդել այսրոպեականի վրա: Նա սկսել է «համագործակցել» ճշմարտության և արդարության հետ: Մասնավորապես` ԵՊՀ-ից ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկության համաձայն, ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Լավ պետություն էր ԱՄՆ-ն: Ճշմարիտ էր և արդար: Ողորմի «ճշմարտության» և «արդարության» կողքի մեռելներին:

Please enter a valid URL