Search
Close this search box.

Անհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ․ «Հետք»

Անհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ։ Այս մասին գրում է «Հետքը»:

Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։

«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Մադաթ Բաբայանը երեք զավակների, 13 թոռների հետ ապրում էր Գետավան գյուղում։ Նրա կրտսեր՝ չորրորդ որդին վաղուց Հայաստանում է ապրում։ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Մադաթը սովորականի պես գյուղի իր գործերով էր զբաղված․ 100-ից ավելի ոչխար ուներ, մեծ հողատարածք։

Կեսօրից սկսվել էր ադրբեջանական հարձակումը Արցախի վրա։ Գետավանի հարևան գյուղը՝ Չարեքթարը, 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո դարձել էր ադրբեջանական դիրքերին անմիջական սահմանակից։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ վերցրին Չարեքթար գյուղը, երեկոյան՝ 20։00-ից հետո, երբ բնակիչները դուրս էին եկել գյուղից, վերցրին նաև Գետավանը։

Մադաթ Բաբայանի հարազատները սկզբնաղբյուր կայքին պատմել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի՝ հարձակման օրվա մանրամասները։

Անհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ. «Հետք»
17:42, 12.10.2023
Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն, Պատահարներ

Անհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ, գրում է «Հետքը»:

Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։

«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։

Մադաթ Բաբայանը երեք զավակների, 13 թոռների հետ ապրում էր Գետավան գյուղում։ Նրա կրտսեր՝ չորրորդ որդին վաղուց Հայաստանում է ապրում։ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Մադաթը սովորականի պես գյուղի իր գործերով էր զբաղված․ 100-ից ավելի ոչխար ուներ, մեծ հողատարածք։

Կեսօրից սկսվել էր ադրբեջանական հարձակումը Արցախի վրա։ Գետավանի հարեւան գյուղը՝ Չարեքթարը, 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո դարձել էր ադրբեջանական դիրքերին անմիջական սահմանակից։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ վերցրին Չարեքթար գյուղը, երեկոյան՝ 20։00-ից հետո, երբ բնակիչները դուրս էին եկել գյուղից, վերցրին նաև Գետավանը։

Մադաթ Բաբայանի հարազատները «Հետքին» պատմել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի՝ հարձակման օրվա մանրամասները։

Մադաթը, կինը և ավագ թոռը՝ Ալենը, ապրում էին մի տան մեջ։ Երեկոյան, երբ գյուղի բնակիչները շարժվում էին դեպի Ստեփանակերտ, նա անցել է տնետուն՝ համոզվելու համար, որ հարազատները դուրս են եկել․ հեռախոսակապը խափանված էր։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել, վերջին անգամ մտել է իր տուն ու մի քանի իր վերցրել։ Հարևաններից մեկը Մադաթին տեսել է տնից դուրս գալիս, կանչել է, որ նստի իրենց մեքենան, բայց չի լսել, այդ պահին մոտակայքում պայթյուններ են լսվել, և մեքենան արագությամբ դուրս է եկել։

Երեկոյան 20։00-ից հետո Գետավանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հարազատները Մադաթ Բաբայանից ոչ մի տեղեկություն չունեին, դիմել էին տարբեր կառույցներ, բայց ոչինչ հնարավոր չէր եղել պարզել։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների տեղահանությունը դեպի Հայաստան։ Բաբայանների ընտանիքը Գորիսի մարդասիրական կայանում՝ անհետ կորածների տվյալների հավաքագրման բաժնում, տվել է Մադաթ Բաբայանի տվյալները։ Ընտանիքի անդամները նաև ԴՆԹ նմուշներ են հանձնել․ փնտրել են նրան ռազմականան գործողություններից հետո Արցախից դուրս բերված աճյունների մեջ։ Բաբայանների ընտանիքը Հայաստանում է, ժամանակավոր բնակվում է Արտաշատ քաղաքում։

Բաքվից Մադաթ Բաբայանի զանգի մասին բարեկամները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին։ «Հետքը» կապ հաստատեց Կարմիր Խաչի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ տեղեկանալու, թե Մադաթ Բաբայանն ինչ կարգավիճակով է գտնվում Բաքվում։ Նա պատասխանեց, թե դրանք անձնական տվյալներ են, ուստի չի կարող մեզ տրամադրել։

Please enter a valid URL