Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։
Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր։ Նրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։
«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է», — նշված է փաստաթղթում:
Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել:
Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։