Search
Close this search box.

Պաղեստինա-իսրայելական հшկամարտության զnհերի թիվը՝ վերջին տվյալներով

Իսրայելի կողմից Գազայի հատվածի գրեթե շարունակական ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, վիրավորվել է 5763 մարդ։ Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

«Գազայի հատվածում զոհվածների թիվը 1203 է, վիրավորներինը՝ 5763։ Հորդանան գետի Արևմտյան ափին օկուպացիոն ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 29 և վիրավորվել մոտ 180 մարդ»,- ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ իսրայելցիների զոհերի թիվը հասնում է 1300 -ի, վիրավորվել է 3700 մարդ։

Please enter a valid URL