Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հնդկուհին տղամարդ է ձևացել և ամուսնացել 2 կնոջ հետ՝ նրանցից օժիտ ստանալու համար

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող Կրիշնա Սեն անունով կինը, որը 4 տարի շարունակ որպես տղամարդ է ներկայացել, վերջերս ձերբակալվել է երկու կնոջ հետ ամուսնանալու և նրանցից օժիտ պահանջելու համար:

Oddity Central-ի տեղեկացմամբ՝ Կրիշնան միշտ էլ աչքի է ընկել որպես տղայի շարժուձև ունեցող չարաճճի աղջիկ, սակայն 2013-ին նա մի քայլ առաջ է գնացել և սոցիալական ցանցերում տղամարդ ձևանալով՝ կանանց հետ է ծանոթացել՝ հուսալով սիրավեպ սկսել նրանց հետ:

Կրիշնան սկսել է տղամարդու հանդերձանք կրել, կարճ կտրել է վարսերը և նույնիսկ փոխել է անունը՝ դառնալով Սվիթի Սեն: Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է երկու կնոջ համոզել ամուսնանալ իր հետ, որից հետո հետապնդել է նրանց ընտանիքներին և օժիտ պահանջել:

Ի տարբերություն առաջին կնոջ, երկրորդ կինն ամուսնությունից հետո հասկացել է, որ ամուսինն իրականում կին է, սակայն Կրիշնան նրան համոզել է լռել գումար առաջարկելով:

 Վերջերս ոստիկաններին հաջողվել է ձերբակալել քողարկված Կրիշնային՝ նրա առաջին կնոջ բողոքների հիման վրա:

Please enter a valid URL