ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իսրայելական ափից ոչ հեռու ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների տեղակայումն Իրանը պետք է ընդունի որպես «ավելի զգույշ լինելու ազդանշան»։ Բայդենն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի հրեական համայնքի առաջնորդների հետ կլոր սեղանի շուրջ։ «Մենք հստակ հասկացրել ենք իրանցիներին՝ զգույշ եղեք»,- նշել է նա: