Search
Close this search box.

Ցնցող լուր՝ Թուրքիայից

Մարմարա ծովում՝ Ստամբուլի մարզի Սիլիվրի քաղաքի ափերի մոտ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19։36-ին։ Օջախը գտնվել է 3,7 կմ խորության վրա։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։

Please enter a valid URL