Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր բժշկական կոնտրոններում բուժում ստացող պացիենտներից 37-ը մահացել են, «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ից Հայաստան տեղափոխված պացիենտներից 234-ը մինչ այս պահը բուժում են ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Մենք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների և պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակագրությունը համատեղ ենք վարում, բայց պետք է նշեմ, որ մեծ մասը հենց այրվածքների հետ է կապված, այսինքն և՛ մահացողների, և՛ բուժում ստացողների մեծ մասը բենզալցակայանի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացողներ են եղել։ Պետք է նշեմ, նաև, որ ծանրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակագրությունն էլ ամեն ժամ փոխվում է, կարող է ծանր վիճակում գտնվող պացիենտը հայտնվի ծայրահեղ ծանր վիճակում և հակառակը»։