Գազայի հատվածում առնվազն 1100 մարդ է զոհվել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Զոհերի թվում են 326 երեխա և 171 կին, հայտնել են պաշտոնյաները:
Միաժամանակ վիրավորվել է առնվազն 5339 մարդ, այդ թվում՝ ավելի քան 1200 երեխա։