Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, ՎԱԶ- 2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Մահացածը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում՝ իր գործընկերների հետ լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։