Search
Close this search box.

Տիգրան Ավինյանին տուգանել են․ ոստիկանություն

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երեւանի վերջին Գազել»-ը, որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: Բացի դա, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10,000 ՀՀ դրամով:

Please enter a valid URL