Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Արցախի նախկին նախագահներին Ադրբեջանին հանձնեցին ռուսները, ասել է. «Էդպես չի եղել, ռուսները չեն հանձնել: Ողջ ընթացքում առիթ եմ ունեցել շփվելու նախագահների, գեներալների հետ, իրականում հենց էդպիսի պահվածք էի պատկերացնում՝ արժանապատիվ, ԱՀ ղեկավարներին վայել. իրենք հատուկ թաքստոցներ չեն փնտրել, չեն թաքնվել: Ձերբակալման պահին բոլորը միասին են եղել, բայց ո՛չ՝ ռուսական ռազմաբազայում»: Հարցին ինչո՞ւ չփորձեցին դուրս գալ Արցախից, չկա՞ր հնարավորություն, նշել է. «Իհարկե կար: Իրենք չգնացին այդ քայլին: Ասացին՝ պիտի վերջինը դուրս գան… վերջում արդեն չհասցրեցին»: