Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» երաժշտական մրցույթի հաղթողների անունները հայտնի են։ Նրանցից մեկը «Դեպի եվրատեսիլի» մասնակից Մարիամն է։ Մրցույթի մյուս հաղթողը Alpha Lighting System մեքսիկական խումբն է։
Սերժ Թանկյանը հայտնել է, որ նրանցից յուրաքանչյուրը կստանա 2500 ԱՄՆ դոլար` հրաշալի աշխատանքի համար։ Խոսելով Մարիամի ստեղծագործության մասին` Թանկյանը նշել է, որ երգչուհին հրաշալի երգ է ներկայացրել, որը չի լքում իրեն։
Հիշեցնենք, որ երաժիշտը 7 նոտա էր տվել մասնակիցներին, որոնք պետք է շարունակեին այդ նոտաները և ներկայացնեին իրենց ստեղծագործությունները:
Այս օրերին Մարիամը պատրաստվում է «Դեպի եվրատեսիլ» մրցույթին, որին կներկայանա Fade երգով։ Նա ելույթ կունենա փետրվարի 22–ին ` երկրորդ կիսաեզրափակչում։