Նիկոլի ախպեր Սամվել Ալեքսանյանը անխնա թալանում է Հայաստանի<<հպարտ քաղաքացիներին>>։
Պատկերացնո՞ւմ եք, թե Դուբայներում իր զավակների հարսանիքները փադիշահի նման շքեղ կազմակերպած Սամվել Ալեքսանյանը ինչպես է թալանում Հայաստանի<<հպարտ քաղաքացիներին>>։
Այսօր բանկերում դոլարի փոխարժեքը 383 դրամ էր, իսկ <<Երևան Սիթի>> սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը՝ 555 դրամ։ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի բողոքավոր ձայնը երկինք էր հասնում շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի մենաշնորհից, Սամվել Ալեքսանյանն էլ հակադարձում էր՝ Նիկոլը մեր ախպերն է։ Հիմա նա կարող է ասել՝ Նիկոլը մեր քաղցր ախպերն է։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից