Հոկտեմբերի 9-ին Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Ըստ Բաքվի զլմ-ների, կողմերը քննարկել են «Ադրբեջանի ձեռնարկած քայլերը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։ Բայրամովը հյուրին տեղեկացրել է «հակաահաբեկչական միջոցառումների մասին»։
«Նշվել է, որ Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալը կամավոր է և հիմնված է իրենց որոշման վրա, և որ այդ քայլը կապ չունի որևէ բռնի տեղահանման հետ, ինչը հաստատել են և՛ Հայաստանի վարչապետը, և՛ միջազգային կազմակերպությունները։ Այս համատեքստում նշվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան և վերջին 30 տարվա ընթացքում առաջին այցի արդյունքներին հաջորդած առաքելության հայտարարությունները»: