Search
Close this search box.

Արցախցիների դшժшն ոխը միայն սկիզբն է․ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան գործիшրքն «այն ընթացքը չստացավ»

Ի գործադրում սեպտեմբերի 21-ի ՄԱԿ ԱԽ նիստի, որում մերժվեց Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքը, Ստամբուլյան դավադրությամբ արտոնված Արցախի դեմ ցեղասպան գործողություններից հետո ԱՄՆ, Եվրամիությունը, Ռուսաստանը շարունակում են «հաշիվներ մաքրել», թե ով է «դավաճանել հայերին»։

Միեւնույն ժամանակ, դավադրության կողմերն իրենց «ապշանքն» են հայտնում, որ Արցախի ողջ բնակչությունը մի քանի օրվա ընթացքում հեռացել է իր հայրենի բնակավայրերից, ռազմական օկուպացիայի տակ թողնելով հազարամյա բնօրրանը։

Բաքուն կոչ է անում հայերին վերադառնալ, ամեն օր հայերի հեռանալու մեկը մյուսից անհեթեթ վարկածներ մոգոնելով։ ՌԴ ՊՆ ամենօրյա հաղորդագրություններում նշում է, թե «խաղաղապահ» զորակազմը շարունակում է կատարել իր առքելությունը «արյունահեղությունը կանխելու համար»։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե իրենք «տեղեկություններ ունեն, որ ղարաբաղցիների մի մասը ցանկանում է վերադառնալ»։ Երեւանյան ռուսահպատակ պոռնկաբարո մամուլը ՌԴ դեսպանատնից նոր հրահանգ է ստացել արցախցիների արտաքսման «վարկածների» վերաբերյալ։

Միջազգային այս իրարանցումը ցույց է տալիս, որ ինչ որ բան այն չէ, եւ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չստացավ», շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։ Ըստ այս հանցագործ խմբակի կարգած ՄԱԿ առաքելության՝ հայերը կամովին, առանց որեւէ պատճառի որոշել են լքել իրենց պապերի հազարամյա սրբազան հողը, թողնելով այնտեղ 2000-ամյա ողջ մշակութային ժառանգությունը, պետական համակարգը, նախնյաց շիրիմները, տնտեսական կարողությունները, բնական պաշարները եւ անձնական ունեցվածքը։

Փաշինյանի կառավարությունը Գրանադայում հռչակագիր ստորագրելով եւ ՄԱԿ դատարանին իր դիմումով փորձում է ապահովել Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան խմբակի ալիբին, ինչպես արեց ՄԱԿ ԱԽ նիստից առաջ։ Նրա ռուսապատկան հենակներից բացի, այս գծի մեջ են «արեւմտամետի» դիմակով մարմնավաճառները՝ «Արցախի հարցն այլեւս փակ է» լավրովյան կարգախոսով։

Հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ Մոսկվայի երաշխավորությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով, ինչի վկայությունը Ստեփանակերտի մատույցներում վառելիքի պահեստի պայթեցումն էր, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա ղեկավարների հանձնումը Բաքվին։ Որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների ալիբի եւ միաժամանակ որպես պատանդ՝ Հայաստանի պետականության կազմաքանդման առաջիկա գործընթացում։

Հայաստանի պետականության վերացման ծրագրերը չեն փոխվել, սակայն փոխվել են մի շարք իրողություններ։ Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից թշնամիների ոչնչացում նախատեսող գործողությունների համար։

Նյութի աղբյուր՝ lragir.am կայք

Please enter a valid URL