Search
Close this search box.

Իսրայելում զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է, գերևարվելեն իսրայելցի տասնյակ զինվորներ և սպաներ

Իսրայելում Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը այս պահին կազմում է առնվազն 800 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 2400-ի, հաղորդում է Իսրայելի պետական «Կան» ռադիոն։

Հակամարտության սրումը շարունակվում է արդեն երրորդ օրը. այն ուղեկցվում է երկրի հարավում ու կենտրոնում իսրայելական քաղաքների վրա հրթիռային հարվածներով։ Իսրայելական բանակը լայնածավալ ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Please enter a valid URL