Search
Close this search box.

Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ, որ համաձայնություն լինի Մեղրիի երթուղին բացելու հարցում

Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար, այս մասին «RBC»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այնուամենայնիվ, խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը: Այո, Ադրբեջանում դա կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Այսպես ասենք, որ այդ ձևակերպումը գոհացնի բոլորին։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ համաձայնության հասնելու հարցում։ Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունը շատ կարևոր գործոն կլինի Հարավային Կովկասում ընդհանուր կայունացման համար», — ասել է նա։

Ըստ նրա՝ Հայաստանն այդ դեպքում հնարավորություն կստանա դառնալու տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, կամրապնդի և կընդլայնի իր տրանսպորտային կապերը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ։

«Ադրբեջանը կստանա երկրի երկու հատվածների միջև անխափան, ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն։ Հարավային Կովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի համար վստահության հիմքերի ամրապնդմանը։ Այնպես որ, մենք տրամադրված ենք շարունակել առաջ տանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», — ասել է Գալուզինը։

Please enter a valid URL